|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է ստանալ աջակցություն բնակչության շրջանում: Ընտրություններում նրա հաղթանակի դեպքում ղարաբաղյան կարգավորման հարցում իրավիճակը կփոխվի, սակայն դրանում ցանկացած դեպքում դրական դերակատարում կունենան ռուս միջնորդներն ու խաղաղապահները․ ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ կարծիք է հայտնել «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը:
«Եթե մի քանի ամիս առաջ Փաշինյանը միանշանակ հաղթում էր, ապա այժմ ակնհայտ է դառնում, որ աջակցություն ունի նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հասկանալի է, որ ամեն ինչ կպարզվի քվեարկության արդյունքում, սակայն նա ունի շանսեր: Եվ այդ ժամանակ կլինի լրիվ այլ իրավիճակ նաեւ ղարաբաղյան կարգավորման հարցում: Սակայն ամեն դեպքում ռուսական միջնորդությունն ու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը դրական դեր կխաղան, քանի որ կա դրությունը պահպանելու շահագրգռվածություն»,- լրագրողներին ասել է փորձագետը: