|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսլամական «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մուսուլման երկրներին կոչ է արել ստեղծել «Համաշխարհային իսլամական բանկ» և հրաժարվել դոլարից՝ հօգուտ ազգային արժույթների: Ըստ նրա՝ այդ մեգաբանկը կարող է գործել առցանց հարթակում և ծածկել իսլամական աշխարհի աճող ֆինանսական կարիքները:
«Մենք նաև պետք է ջանքեր գործադրենք՝ պաշտպանելու սիրիացի և պաղեստինցի փախստականներին, արաքանցիներին և եմենցիներին, որոնք պայքարում են ճնշման և աղքատության դեմ»,- ավելացրել է Էրդողանը:
Իսլամական G8-ը ստեղծվել է 1997 թվականի հունիսի 15-ին: Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Մալայզիան, Բանգլադեշը, Նիգերիան և Իրանն ընդգրկող կառույցի գաղափարն առաջ է քաշել Թուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի քաղաքական «կնքահայր» Նեջմեթթին Էրբաքանը: