|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել: Պատճառը Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ կոնֆլիկտն է, ով պարբերաբար զանգել է ՊՈԱԿ ու ֆեյքային հարձակումներ է հրահանգել իր անձնական թշնամիների դեմ: Մինասյանը մի քանի անգամ մերժել է՝ պատճառաբանելով, որ իրենց ռեսուրսն անգամ Փաշինյանին ուղղված քննադատությանը պատասխանելուն չի բավարարում և լրացուցիչ աշխատանք չեն կարող անել, ինչից հետո Թորոսյանը հասել է վերջինիս պաշտոնանկությանը:
Նույն աղբյուրի համաձայն՝ ՊՈԱԿ-ում առաջիկայում խոշոր կրճատումներ են լինելու, Թորոսյանը հավաքելու է ավելի փոքր, բայց իր հրահանգներն առանց քննարկելու կատարող մարդկանց:
Հավելենք, որ Լիլի Մինասյանը ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրեն էր նշանակվել դեկտեմբերի 14-ին: