կարևոր
3346 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-17 09:38
Հասարակություն

Ֆեյքերի ՊՈԱԿ-ի մեքենան օրական 22 լիտր բենզին է ծախսում․ «Հրապարակ»

Ֆեյքերի ՊՈԱԿ-ի մեքենան օրական 22 լիտր բենզին է ծախսում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Կառավարության «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականի ընթացքում 5535 լիտր ռեգուլյար տեսակի բենզին է գնել, թեեւ այս ՊՈԱԿ-ն ընդամենը մեկ ծառայողական մեքենա ունի: Եթե ձեռք բերված բենզինի քանակը բաժանենք տարվա աշխատանքային 250 օրերի վրա՝ շաբաթ-կիրակին հանած, ապա կստացվի, որ օրական մոտ 22 լիտր բենզին է ծախսել ՊՈԱԿ-ի մեքենան։ Թե ուր են այդքան գնացել, եւ ինչ տրանսպորտային տեղափոխումներ է իրականացնում ֆեյքերի ՊՈԱԿ-ը, պարզ չէ։

Նշենք, որ այս ՊՈԱԿ-ի գործառույթները հիմնականում կապված են ԶԼՄ-ների հրապարակումների մոնիթորինգի, կառավարության գործունեության լուսաբանման հետ, եւ անհասկանալի է, թե ինչպես կարող էր 1 մեքենան այդ ծավալի բենզին ծախսել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։