|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ իսկապես հեռախոսով զրուցել է Հայաստանի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք երկարատև լավ հարաբերություններ ունեն. լրագրողներին ասաց ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ես կարող եմ հաստատել: Իրոք, նրանք խոսել են հեռախոսով: Եվ դուք գիտեք, որ նրանք երկարատև լավ հարաբերություններ ունեն, որոնք պահպանում են և բավականին հաճախ են շփվում», - ասաց Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլը կարո՞ղ է հաստատել, թե հերքել է այն լուրերը, թե անցած շաբաթ Քոչարյանը զրուցել է Պուտինի հետ, երբ նա Մոսկվայում էր՝ մասնակցելու «Սիստեմա ԲՖԿ»-ի տնօրենների խորհրդի նիստին: