|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանի բնակչության 78%-ը կողմ է երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, 15%-ը` դեմ: Այդ թվում՝ նրանց 59%-ը լիովին պաշտպանում է ՆԱՏՕ-ին անդամակցությունը, իսկ 19-ը՝ քիչ, թե շատ։ Միևնույն ժամանակ, հարցվածների 8%-ը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, քիչ, թե շատ՝ 6% -ը:
Հարցվածների 23%-ը երկրի հիմնական օգուտը ՆԱՏՕ-ին անդամակցելուց համարել է անվտանգությունը, 20%` պաշտպանությունը, 13%`տնտեսության ամրապնդումը, 11%` կորցրած տարածքների վերադարձը, 8% կայունությունը, 4% `ռազմական աջակցությունը, 3%՝ լավագույն ապագան:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, դրան սատարում է հարցվածների 83%-ը, իսկ 9%-ը դեմ է։