|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ինն ամսվա ընթացքում Թուրքիան Ադրբեջանի հետ արդեն 4-րդ զորավարժությունն է անցկացնում: Տարածաշրջանային համագործակցության ընդլայնման մասին անընդհատ հայտարարող այս երկու պետությունների նման վարքն իրականում փաստում է, որ նրանք ունեն հստակ վախեր իրենց իսկ նախաձեռնությամբ ռազմական ճանապարհով ձևավորած տարածաշրջանային ձևաչափերի ապագայի հանդեպ:
Ռազմական ճանապարհով տարածաշրջանային ձևաչափերի պահպանման ձգտումից զատ, ակնհայտ է, որ Թուրքիան այս կերպ Ադրբեջանից հետ է պահանջում այն գինը, որը վերջինս պարտավորվել էր իրեն վճարել Արցախյան պատերազմի ելքը որոշելու համար:
Նման զորավարժությունների միջոցով իրականում ադրբեջանական բանակը սերտաճում է թուրքականի հետ: ՌԴ Զինված ուժերի հետ ուժեղացնելով ինտեգրման գործընթացները և չմերժելով տարածաշրջանային համագործակցության առաջարկվող ձևաչափերը՝ Հայաստանը, այնուամենայնիվ, պարտադրված է արագ վերականգնել սեփական սպառազինությունը և այն համապատասխանեցնել ժամանակի պահանջներին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: