|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան Հունաստանի հարցով կշարունակի վարել ծայրաստիճան խելամիտ ու տրամաբանական քաղաքականություն. հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը։
«Չնայած մեր կառուցողական, դրական, խաղաղ դիրքորոշմանը և բանակցելու պատրաստակամությանը, ցավոք, մեր հույն հարևանների սադրիչ գործողությունները շարունակվում են»,- ասել է նա՝ մեղադրելով Հունաստանին տարածաշրջանում լարվածության սրման մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը սկսվել է այն բանից հետո, երբ Թուրքիան ապօրինաբար հորատող–որոնողական նավեր է ուղարկել հունապատկան ջրային տարածքներ՝ ածխաջրածնային հանքավայրեր հայտնաբերելու։ Չնայած միջազգային արձագանքին՝ Թուրքիան շարունակում է սադրիչ գործողությունները։