|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դատապարտել է 102 թուրք պաշտոնաթող ծովակալների համատեղ հայտարարությունը՝ ուղղված երկրի իշխանություններին, որում նրանք դատապարտում են իշխանությունների՝ Մոնտրյոյի կոնվենցիայից դուրս գալու փորձերը։
«Մինչ մեր զինվորները պաշտպանում են Թուրքիայի շահերը և մեր եղբայրների ու քույրերի իրավունքները Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, Ադրբեջանում, Լիբիայում, Միջերկրական ծովում, այդպիսի հայտարարությունները կարող են միայն ուրախացնել մեր թշնամիներին և վնասել մեր ժողովրդավարությանը: Թուրքիայի զինված ուժերը չեն կարող օգտագործվել քաղաքական ամբիցիաներ հետապնդելու համար: Մենք վճռականորեն հավատում ենք, որ Թուրքիայի անկախ դատական համակարգը կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է»,– նշված է հայտարարության մեջ։