|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 23-ին, ժամը 19։00-ին «Էլիտ պլազա»-ում տեղի կունենա ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին։
Որոշ տեղեկություններով՝ Սանասարյանի եւ Արման Բաբաջանյանի միջեւ տեւական ժամանակ քննարկումներ են ընթանում դաշինքով մասնակցելու հետ կապված։ Մեզ ասացին նաեւ, որ նրանց կմիանան սորոսական թեւի այլ կարկառուն ներկայացուցիչներ։
Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, նա մտերիմներին հավաստիացնում է, որ ընտրություններին չի գնալու Արման Բաբաջանյանի հետ դաշինքով, այլ միայնակ է մասնակցելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում