|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ իր անունը «Սորոս»-ի հիմնադրամի հետ կապելը սխալ է: «Ես երբևիցե դրամաշնորհ չեմ ստացել որևէ ծրագիր անելու համար»,- նշեց նա:
Սանասարյանի խոսքով՝ ինքը 10 տարի և ավելի պայքարել է փողոցներում և դրա համար որևէ գումար չի վերցրել: «Դա անհիմն ցեխոտելու պրոցես է եղել, ինչին ես ժպիտով եմ պատասխանում»,- ասաց նա:
Սանասարյանը նաև հավելեց. «Ես կողջունեմ բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր դրամաշնորհ են ստացել ու իրենց գործն են կատարել»: