|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանի պնդումները Արցախի տարածքում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի բեկորներ հայտնաբերելու մասին:
«Սա նոր տեղեկատվություն է, անհայտ է, ես տեղեկություն չունեմ: «Իսկանդեր»-ները չեն կիրառվել հակամարտության ընթացքում, և դա հաստատվել է»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի ականազերծման գործակալությունը Բաքվում ներկայացրել է Շուշիում հայտնաբերված «Իսկանդեր» հրթիռների բեկորները: Գործակալության ներկայացուցիչը հայտնել էր, թե բեկորները հայտնաբերվել են Շուշի քաղաքում այս տարվա մարտի 15-ին: