|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունը, թե որոշում կա փակել լրագրող Իվան Գոլունովի գործը մինչև ամռանը նախատեսված` Վլադիմիր Պուտինի հետ «ուղիղ կապ»-ը:
«Ես կարող եմ հերքել դա: Նման որոշում չկա և չի կարող լինել»,- ասել է նա:
Ավելի վաղ Նիկուլինի դատարանը Գոլունովին տնային կալանքի է դատապարտել մինչև օգոստոսի 7-ը: Նա մեղադրվում էր թմրանյութեր գնելու և այնուհետև վաճառելու մեջ: Թմրանյութերը հայտնաբերվել են նրա տանը:
Լրագրողը դատարանում հայտարարել է, որ երբեք չի օգտագործել թմրանյութ, իսկ քրեական հետապնդումը կապված է իր մասնագիտական գործունեության հետ: