|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Գուրգենի Ղահրամանյանն ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից և անցել երկարամյա ծառայության կենսաթոշակի: Այս մասին հայտնեցին ԱՀ ոստիկանությունից:
Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գ. Ղահրամանյանին ավելի քան 26 տարի ոստիկանության համակարգում ծառայելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ՝ արդեն քաղաքացիական կյանքում:
Նախարարը հույս է հայտնել, որ ավագներին փոխարինող կադրերը արագ կմտնեն աշխատանքային հունի մեջ և կկարողանան իրականացնել համակարգում ակնկալվող բարեփոխումները: