|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները և հինգ ընդդիմադիր կուսակցություններ չեն ստորագրել երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը, որը պատրաստել է Եվրոպական խորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը: Այս թեմայի շուրջ երկար բանակցությունների ապարդյունության մասին հայտնի դարձավ չորեքշաբթի՝ մարտի 31-ի գիշերը. հաղորդում է Deutsche Welle-ն:
Ըստ Դանիելսոնի, որը 2021-ի մարտին միջնորդական առաքելությամբ երկու անգամ այցելել է Վրաստան, «բանակցությունների ընթացքում կողմերը չեն ցուցադրել փոխզիջման գնալու պատրաստակամություն»:
Ստորագրման ներկայացված փաստաթուղթը նախատեսում էր ընդդիմության առաջնորդ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկանոր Մելիային նախնական կալանքից գրավի դիմաց ազատում: Եվրոպական ֆոնդերից մեկը ստիպված էր դրա համար ներդնել պահանջվող գումարը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ փաստաթուղթը ենթադրում էր նաև, որ ընդդիմության ներկայացուցիչները կգլխավորեն հինգ խորհրդարանական հանձնաժողովներ, կդադարեցվի դատավորների նշանակման գործընթացը, և կիրականացվեն դատական բարեփոխումները, իսկ գլխավոր դատախազի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակումը հնարավոր կլինի միայն պատգամավորների ցուցակի երկու երրորդի աջակցությամբ: