|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարտի 22-28-ը Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «Ռոբոարտ-2021» միջշրջանային ռոբոտաշինության մրցույթ-փառատոնը, որի կազմակերպիչն էր «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը»։ Միջոցառմանը ներգրավված էին 1000-ից ավելի մասնակիցներ Ռուսաստանի 48 շրջաններից, Բելառուսից, Ղազախստանից և Հայաստանից։
ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Հայաստան» թիմը, որի անդամներն էին ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Նարեկ Սարգսյանը և 10-րդ դասարանի աշակերտ Գևորգ Սարգսյանը։
Հայկական թիմը մրցույթի շրջանակում ներկայացրել է երեք նախագիծ՝ «Խելացի տուն», «Բիոնիկ ձեռք», «Դաշնակահար ռոբոտ». բոլոր նախագծերն էլ զբաղեցրել են մրցանակային տեղեր։ «Ֆիզմաթ-Հայաստան» թիմն արժանացել է 2 ոսկե և 1 արծաթե մեդալի: