|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը վերադարձել է աշխատանքի երեքշաբթի օրվանից՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո: Այս մասին հայտարարել է Սիրիայի առաջնորդի գրասենյակը Twitter-ում:
«Կարանտինի ավարտին թեստը ցույց է տվել բացասական արդյունք, վարակի ախտանշաններն անհետացել են: Նախագահ Բաշար ալ Ասադը և նրա կինը՝ Ասմա ալ Ասադը, այսօրվանից վերադառնում են աշխատանքի»,- նշել է Սիրիայի նախագահի աշխատակազմը:
Մարտի 8-ին Սիրիայի նախագահի աշխատակազմը տեղեկացրել էր, որ Ասադն ու նրա կինը տնային կարանտինում են՝ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքից հետո: