|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.38 |
| EUR | ⚊ | € 413.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.2722 |
| GBP | ⚊ | £ 480.72 |
| GEL | ⚊ | ₾ 138.89 |
ԱՄՆ-ն անհանգստացած է Չինաստանի և Իրանի միջև գործընկերությունից: Այս մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Դելավեր քաղաքում լրագրողների հետ հարցազրույցում. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պետության ղեկավարին խնդրել են մեկնաբանել «Պեկինի և Թեհրանի միջև զարգացող գործընկերությունը»: Նա պատասխանել է, որ ինքը «երկար տարիներ անհանգստացած է» դրանից:
Հիշեցնենք, որ Իրանն ու Չինաստանը 25 տարի ժամկետով համաձայնագիր են ստորագրել համապարփակ համագործակցության մասին: Համաձայնագիրը ներառում է համագործակցություն տնտեսական, ռազմավարական և մշակութային ոլորտներում: