|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել Սև ծովի ափին՝ Խերսոնի շրջանի ափամերձ հատվածում, որտեղ նրանք մշակել են թուրքական արտադրության Bayraktar TB2 հարձակողական անօդաչու ինքնաթիռների կիրառումը: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության «Արմիյաինֆորմ» լրատվական գործակալությունը:
«Անօդաչու թռչող սարքերը մշակել են մանևրելու տարբեր խնդիրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երթուղու քարտեզի վրա ցույց է տրված, որ մեքենաների թռիչքն ու վայրէջքը տեղի են ունեցել Նիկոլաևի օդանավակայանում:
Ուկրաինական բազմաֆունկցիոնալ ռազմածովային զորավարժարանը տեղակայված է Տենդրովսկայա ցամաքալեզվակի վրա: Այնտեղ զինծառայողներն իրականացնում են դեսանտի իջեցման վարժանքներ, իսկ նավակային մարտավարական խմբերը հրետանային կրակ են արձակում ափի թիրախների ուղղությամբ:
Հունվարի վերջին Defence Express ուկրաինական ռազմական տեղեկատվական պորտալը հաղորդել էր, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերը քննարկում են Bayraktar-ների կիրառման հնարավորությունը մակերեսային թիրախներ որոնելու համար: