|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Որոշ տեղեկություններով՝ իշխանությունն իր համար սոցհարցումներ է իրականացրել և պարզել, որ ռեյտինգային ընտրակարգով լավագույն դեպքում 22-24 տոկոս ձայն է հավաքելու, քանի որ չունի հեղինակավոր թեկնածուներ, որոնք կկարողանան մարզերում չկողմնորոշված 42 տոկոս էլեկտորատին մոտիվացնել հօգուտ իշխանության։ Փոխարենը՝ համամասնական ընտրակարգի դեպքում 35-37 տոկոս տանելու հավանականություն կա։ Եվ որպեսզի ընտրությունից հետո այդ 35-ը դառնա 50+1, Նիկոլ Փաշինյանը փորձում է մի քանի դաշինք ձևավորել, որոնք առանձին կմասնակցեն ընտրապայքարին, իսկ ընտրություններից հետո «Իմ քայլի» հետ կոալիցիա կձևավորեն։ Դրանից մեկը, արդեն գրել ենք, Արման Բաբաջանյան-Արամ Սարգսյան-Լևոն Շիրինյան և այլ իշխանամետների դաշինքը կարող է լինել, թեև Արամ Սարգսյանը բոլորին ասում է, որ մենակ է գնալու։ Բայց հնարավոր են նաև այլ կոնֆիգուրացիաներ։ Օրինակ՝ փաստաբան Նորիկ Նորիկյանին, որպես անհայտ ուժի, անցկացնել։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: