|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Թուրքիայում իշխանամետ Yeni Safak և Yeni Akit խմբագրությունների վրա համաժամանակյա զինված հարձակում է տեղի ունեցել:
Ըստ Cumhuriyet-ի՝ անհայտ անձը կամ անձինք դյուրավառ հեղուկներով լցված շշերով հարձակվել են Պոլսի Բայրամփաշա թաղամասում գտնվող Yeni Safak-ի խմբագրատան վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Շենքի անվտանգության աշխատակիցների միջամտությամբ կրակը հաջողվել է մարել:
Միաժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել Yeni Akit-ի խմբագրության վրա:
Հարձակումների հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել: