|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը մարտի 22-ին տեղակայման վայրում մասնակցել է նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը։
Մասնաշենքը հայկական զորախմբին հանձնվել է տեղի հրամանատարության կողմից՝ ծառայողական պարտականությունները փայլուն կատարելու համար: Միջոցառման ժամանակ բարձրացվել են ՀՀ և ԱՄՆ պետական դրոշները՝ ի նշան բարձր մակարդակի հարաբերությունների և փոխադարձ աջակցության: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ռազմակայանի հրամանատարական կազմը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ալբանիայի, Լեհաստանի, Ավստրիայի ներկայացուցիչներ:
Շինությունը ծառայելու է որպես ազգային տոնակատարությունների և այլ միջոցառումների կազմակերպման վայր։