|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնը շուտով նոր մասնաշենք կունենա, իսկ հիվանդներին մարզերից տեղափոխելու համար նախատեսված ուղղաթիռ, հավանաբար՝ եկող տարի։ ««Նատալի ֆարմն» է բանակցում, պիտի ստանդարտներին համապատասխան տեղ ունենանք, որ վեռտալյոտ էլ բերենք, եկող տարի հաստատ կունենանք»,– երեկ մեր լրագրողին ասել է հայտնի մականունով գործարարը, որը սուպերմարկետների, շաքարի, դեղագործական և այլ բիզնեսներից ու արտադրություններից բացի նաև առողջապահական հիմնարկ է պահում։ Մասնաշենքի բացումը, ի դեպ, նախատեսում են մեկ ամսից։ Նախկինում պատգամավորը պնդում էր, թե իր ընկերներից մեկն է նվիրելու ուղղաթիռը հիվանդանոցին, սակայն այսօր խոստովանում է, որ դրա գնման համար բանակցություններ են ընթանում։ Թե որ երկրի և որ ընկերության հետ, Ալեքսանյանն ասել է, թե տեղյակ չէ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։