|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Սպայկա» ընկերությունը Հայաստանի եւ Արցախի Պաշտպանության նախարարություններին անհատույց տրամադրել է սառնարան-կիսակցորդներ: Տեղեկությունը տարածել է ընկերության մամուլի ծառայությունը՝ պարզաբանելով մամուլում տարածվող տեղեկությունները, թե «Սպայկայի» սառնարաններում դիակներ են պահվում:
«Կիսակցորդները տրամադրվել են պետական մարմիններին՝ վերջիններիս հայեցողությամբ, ռազմական դրությամբ պայմանավորված պետական կարիքների լուծման համար»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ընկերությանը պատկանող նման սառնարաններ կան Մեծամորի դիահերձարանի բակում:
«Սպայկան» նաեւ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 9-ը, սեփական միջոցների հաշվին եւ անհատույց, իրականացրել են բեռնափոխադրումներ Ստեփանակերտ հասցնելով ավելի քան 10 հազար տոննա բեռ:
Ընկերությունը հորդորում է զերծ մնալ շահարկումներից: