|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահի երկու հրամանագրերի շրջանակներում փոխվելու են չորս նահանգների սահմաններ. հայտնում է Cumhuriyet-ը։
Հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Քուլպ շրջանում գտնվող՝ հիմնականում քրդաբնակ Շենյալա շրջանը մաս է կազմելու Մուշ նահանգին: Փոխվելու են նաև սևծովյան Օրդու և Գիրեսուն նահանգների սահմանը:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատվավոր նախագահ Էրթուրուլ Քյուրքչուն, մեկնաբանելով փոփոխությունները, ասել է, որ այդ քայլը ընտրազանգվածի սահմանները մանիպուլացնելու խարդախ գործողություն է՝ հօգուտ մեկ կուսակցության կամ դասի:
«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ջերիմանդրինգ (ընտրական աշխարհագրություն): Այժմ մենք կարող ենք փոփոխություններ տեսնել գավառական կամ շրջանային շատ սահմաններում: Բազմաթիվ պատճառներ կան ենթադրելու, որ ընտրատարածքային համակարգի մոդելավորման աշխատանքներն ավարտված են, և դրա իրականացման նախապատրաստական աշխատանքներն անօրինական են ու հասարակությունից թաքցված», - Twitter-ում գրել է Քյուրքչին՝ անդրադառնալով ընտրական համակարգը փոխելու՝ կառավարության քայլերին։