|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի 41 նահանգներում նոր նահանգապետեր նշանակելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է չորեքշաբթի օրը կառավարության պաշտոնական տեղեկագրում՝ Resmi gazete-ում:
Համաձայն հրամանագրի՝ 23 նահանգապետ փոխել է նահանգը, իսկ 18-ը՝ փոխարինվել: Գավառների 17 նախկին ղեկավարներ հետ են կանչել աշխատելու կենտրոնական վարչակազմում: Մուղլայի նախկին նահանգապետ Էսենգյուլ Ջիվելեքը նշանակվել է նախագահի գլխավոր խորհրդական:
Փոխվել են նաև այնպիսի նահանգների ղեկավարները, ինչպիսիք են Իզմիրը, Անթալիան, Քոնիան և Դիարբեքիրը:
Երկիրն ընդհանուր առմամբ ունի 81 նահանգ: