|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և որոնումների շնորհիվ, քիչ առաջ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում:
Վրեժ Պողոսյանը երեկ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
Դեպքի մանրամասները պարզելու առթիվ ԱՀ քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: