|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Sweetdiet Armenia ընկերությունը հիմնադրվել է համավարակի ծանր օրերին՝ 2020թ․ մայիսին։
«Միտքը ծագեց մարզասրահում, կողքից երբ որ տեսնում ես, որ մարզիչները ուղղություն են ցույց տալիս, ասում են` ինչ կարելի է, ինչ չի կարելի, մտածեցինք ստեղծել այնպիսի քաղցր, որը կարելի է: Արտադրությունում ընդգրկված են իմ ընտանիքի անդամները, արտադրությունը օրգանիկ է: Այս պահին ունենք նաեւ նախաճաշեր, որոնք մարդիկ օգտագործում են առավոտյան եւ ոչ միայն»,- ասում է ընկերության հիմնադիր Դավիթ Կարախանյանը:
Տեղական բաղադրիչներով առողջարար քաղցրավենիքն արտահանվում է նաև ԱՄՆ։