|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ապրիլի 14-ին ակնկալվում է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի այցը Թուրքիա: Այս մասին Չավուշօղլուն հայտարարել է Թուրքիայի նախագահական պալատում Ղազախստանի փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Չավուշօղլուն անդրադարձել է Արևելյան Միջերկրական ծովի շուրջ թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածությանը` նշելով, որ երեկ Աթենքում կայացած խորհրդակցական բանակցություններն անցել են դրական մթնոլորտում:
«Մենք կշարունակենք Հունաստանի հետ երկկողմ բանակցությունները: Իմ հույն գործընկեր Դենդիասն ապրիլի 14-ին կայցելի Թուրքիա: Մենք կհանդիպենք Անկարայում»,- ասել է նա: