|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանել է Թուրքիայի Ադանա քաղաք, որտեղ խոշոր ավերածություններ են տեղի ունեցել Ղահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժերից հետո, հայտնում է Anadolu-ն։
Շաքիրփաշա օդանավակայանում վայրէջք է կատարել Հունաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի անձնական ինքնաթիռը, որտեղ հույն նախարարին դիմավորել է թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուն։
Նախարարները օդանավակայանում մամուլի համար փակ հանդիպում են անցկացրել։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 24 600-ը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մարաշ քաղաքի մերձակայքում գտնվող Պազարջիկ շրջանում տեղական ժամանակով 04:17-ին։ Հաշվարկվել է մոտ 42 հետցնցում, որոնցից ամենաուժեղի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ։ Ավելի ուշ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ եւս մեկ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայում յոթնօրյա սուգ է հայտարարվել։