|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը զեկույց է հրապարակել, որում անդրադառնում է ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) ստեղծված իրադրությանը։
«1. 2020թ. մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում, այսինքն` 7 ամսվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 49400 դեպք,
2. պատերազմի ժամանակ՝ միայն 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը, այսինքն` ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում այս թիվը հասել է 59287,
Մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի այս արտահերթ զեկույցում են, որը կոնկրետ օրինակներով ցույց է տալիս ադրբեջանական զինված ուժերի կատարած մարդկության դեմ ուղղված հանցագործությունները.
Զեկույցի բոլոր վերլուծությունները հիմնված են ՀՀ Առողջապահության նախարարության հավաստի պաշտոնական տվյալների վրա»,- ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ: