|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանում վեջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 5 հազար 236 մարդ, իսկ վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է 57 հազար 999. այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ նշելով, որ վիրուսի բռնկման դեպքեր գրանցվել են երկրի բոլոր շրջաններում. հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ երկրի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների՝ Ռուսաստանում ներկայում գրանցվել է 57 հազար 999 վարակի դեպ (+9.9 տոկոս աճ): Նախորդ օրը դուրս է գրվել 547 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 4 հազար 420 է: Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացել է 57 մարդ: Վարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 513 մարդ։
Հավելվում է նաև, որ հաստատված նոր դեպքերից 2 հազար 275-ի պարագայում մարդկանց մոտ ախտանշաններ չեն եղել: