|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մարտի 17-ին սպասվող հանդիպման մասին շրջանառվող լուրն իրականությանը չի համապատասխանում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշեց. «Այսօր նման հանդիպում նախատեսված չէ: Ընդհանրապես, եթե նախատեսվի, ապա լրացուցիչ կտեղեկացնենք»:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնեց, որ նման քննարկում ընդհանրապես չի եղել: «Ես այդ լուրն առաջին անգամ կարդացի մամուլում: Մենք նման քննարկում ընդհանրապես չենք ունեցել»,- «Արմենպրես»-ին ասաց Զոհրաբյանը:
ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ մարտի 17-ին սպասվում է Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որից հետո կհայտարարվի Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների հստակ օրվա մասին: