|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն տեղեկացրել էր, որ պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր Շուկա կոչվող համայնքով անցնող ճանապարհով ազատորեն գնացել են Շուշի քաղաք: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով այդ ճանապարհին անցակետեր է դրել և հայ զինվորականները ստուգում են ճանապարհով անցնող բոլոր ադրբեջանցիներին: Արզումանյանի այս քայլը խիստ դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին և Իլհամ Ալիևի բանագնացը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում պահանջել է պաշտոնանկ անել Միքայել Արզումանյանին: Այս մասին գրում է Politik.am-ը:
Կայքի Արցախի աղբյուրների տեղեկացմամբ հենց այս պահին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին: Ճանապարհի հանձնումից կարճ ժամանակ անց Կարմիր Շուկան կհայաթափվի և տեղում կբնակեցվեն ադրբեջանցիներ: