|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Hraparak.am-ը տեղեկացնում է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը երեկ ժամանել է Երևան, մինչև առավոտ եղել է Երևանում, իսկ այսօր վաղ առավոտյան ինքնաթիռով մեկնել է Բաքու։ Նա այս պահին Բաքվից ուղիղ չվերթով վերադառնում է Երևան։
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ Մուրադովը գերիների մի խմբի հետ է վերադառնում։ Քիչ անց ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում։ Օդանավակայանի դարպասների մոտ արդեն իսկ հավաքվել են ռազմագերիների ծնողները և սպասում են տղաների վերադարձին։
Էրեբունի օդանավակայից ուղիղ հեռարձակումն` այստեղ։