|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքական «Էթի Բաքիր» ԲԲԸ-ն (Cengiz Holding-ի դուստր ձեռնարկություն) մտադիր է մասնակցել Ադրբեջանում պղնձի հանքավայրերի շահագործմանը. ասվում է AzerGold-ի հայտարարության մեջ:
Ադրբեջանական AzerGold-ը Eti Bakır-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ադրբեջանում և Արցախից զավթված տարածքներում պղնձի հանքավայրերի շահագործման հեռանկարները։
Թուրքական ընկերության ղեկավար Շերեձ Ջենգիզը շեշտել է, որ Ադրբեջանի կառավարության և Eti Bakır-ի համագործակցության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2021 թ. փետրվարին Անկարայում, կարևոր ներդրում կլինի հանքարդյունաբերության ոլորտում գործընկերության մեջ:
AzerGold- ի ղեկավար Զաքիր Իբրահիմովը խոսել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման համար Ադրբեջանում իրականացվող նախագծերի մասին և ասել, որ 2021-2027 թվականներին ընկերությունը նախատեսում է շահագործել ոսկու ևս 6 հանքավայր, ինչպես նաև մեկ՝ բազմամետաղային ու չորս՝ պղնձի:
«Իբրահիմովը նշել է, որ Ղարաբաղի տարածաշրջանը մեծ տնտեսական ներուժ ունի, և առկա ռեսուրսները լայն հնարավորություններ են ստեղծում հանքարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության համար: Նա նաև հաստատել է AzerGold-ի հետաքրքրությունը այս ոլորտում թուրքական ընկերությունների հետ համագործակցության հարցում»,- ասվում է տեղեկատվության մեջ: