|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
2021 թ. մարտի 10-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չաղաթայի գլխավորած պատվիրակությանը:
Ադրբեջանցի նախարար նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան հսկայական աջակցություն է ցուցաբերել բոլոր մակարդակներով՝ Ազգային մեծ ժողովի, բոլոր պետական կառույցների՝ ներառյալ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների և, վերջապես, եղբայրական թուրք ժողովրդի մակարդակով:
Թուրք պաշտոնյան էլ, իր հերթին, վերահաստատել է, որ Թուրքիան ամեն պարագայում գտնվում է Ադրբեջանի կողքին, իսկ ստորագրված եռակողմ հայտարարությունը «նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանում»։