|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օր օրի այս շարժումը թափ է առնում, եւ այդպես էլ պետք է լիներ. Մենք այստեղ ենք ԱԺ մուտքերը փակելու գործընթացի համար, որովհետեւ մեր երկիրը խորհրդարանական երկիր է, եւ առաջնային մանդատը ԱԺ-ինն է: Այս մասին Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«Մենք պետք է այստեղ մնանք այնքան, քանի դեռ ԱԺ-ի այդ 88 «ուսապարկերը» չեն հասկացել, որ իրենք են որոշում կայացնողը: Մարդիկ պետք է հասկանան, որ իրենք վարչապետ ընտրել են, բայց պարտավոր չեն վարչապետի հրամանները կատարել: Ես հույս ունեմ, որ այս շարժումը, լայն թափ ստանալով, այդ «ուսապարկերից» ոմանց դուրս կբերի այդ «ուսապարկային» վիճակից»,- ասաց նա: