|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիպրոսի հյուսիսային հատվածի` Թուրքիայի կողմից բռնազավթման 45-րդ տարելիցի կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքընջըին: Շնորհավորական ուղերձում Էրդողանը սպառնում է Կիպրոսին` շարունակել 45 տարի առաջ տեղի ունեցած բռնազավթումը:
«Թող ոչ ոք չկասկածի, որ թուրքական բանակը կիպրոսյան թուրքերի կյանքի և անվտանգության ապահովման նպատակով չի վարանի 45 տարի առաջ արած քայլերը դարձյալ կկրկնել: Թուրքիան այս «Խաղաղության շարժումը» իրականացրել է Կիպրոս կղզում հավասար իրավունքներ ունեցող կիպրոսյան թուրքերի իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով»,-Էրդողանի խոսքերն է մեջբերում haberler.com կայքը:
Նա նաև նշել է, որ 1974 թ. հուլիսի 20-ի գործողություններն իբր եղել են միջազգային իրավունքին համապատասխան, և Կիպրոսի հարցը Թուրքիայի գլխավոր սկզբունքներից մեկն է: