|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Փաշինյանն իր համադասարանցի ոստիկանապետին ամսական վճարում է 70 000 դոլար»՝ ըստ Yerkir.am-ի այս գրությամբ թերթեր բաժանեցին ոստիկաններին Դեմիրճյան փողոցում, որտեղ տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
Ոստիկանները պատռեցին թղթերը, ինչպես նաև հափշտակեցին բաժանողների ձեռքին եղածները և նույնպես պատառոտեցին։
«Մենք ցանկանում ենք ոստիկաններին տեղեկացնել, որ իրենք այստեղ ցրտին կանգնած են, իսկ ոստիկանապետն ամսական 70 000 դոլար է ստանում և իր համար տաք սենյակում նստած է։ Փաստորեն, նրանց ձեռնտու է, որովհետև բավականին ագրեսիվ վերաբերմունք դրսևորեցին»,-ասաց թերթիկները բաժանող աղջիկը։
Նա վստահեցրեց, որ տեղեկությունը հավաստի է։
Մանրամասն՝ տեսանյութում․