|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքական ընկերությունները պատրաստ են համագործակցել Կասպից ծովում նավթի և գազի հանքավայրերի շահագործման հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն. հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև համաձայնությունը Կասպից ծովում գտնվող «Դոստլուղ» հանքավայրի համատեղ զարգացման վերաբերյալ:
Չավուշօղլուի խոսքով՝ կողմերը տեղեկացվել են թուրքական ընկերությունների՝ համագործակցելու մտադրության մասին: «Նախատեսվում է այս հանքավայրից նավթ ու գազ տեղափոխել Թուրքիա»,- ասել է նա: