|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Հայաստանում կառավարություն փոխելը պետք է լուծվի ոչ թե բանակի, այլ ժողովրդի կողմից, Թուրքիան դեմ է հեղաշրջումներին. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման: Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է: Եթե անհրաժեշտ է փոխել կառավարությունը, ուրեմն թող հայ ժողովուրդը դա անի, այդ գործը պետք է թողնել իրենց: Հայ ժողովուրդը հոգնել է ղեկավարությունից»,- լրագրողներին ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ, Էրդողանից բացի, թուրքական ամբողջ քաղաքական դաշտը դատապարտել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը։