|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը. հայտնում է Կրեմլի կայքը:
«Կիևի իշխանությունների` Կերչի նեղուցում սադրած վտանգավոր միջադեպի համատեքստում կայացել է կարծիքների փոխանակում Սևծովյան տարածաշրջանում կայունությանն և անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ուկրաինական նավերը խախտել են ՌԴ-ի սահմանը և ձերբակալվել: