|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մենք պատրաստ ենք Նիկոլ Փաշինյանի՝ արագ, անցնցում հեռացման պահանջով՝ մեկ կետով և մեկ օրակարգով հանդիպել, քննարկել արագ հեռացման հարցը, մենք այդ միջանցքը և հնարավորությունը թողնում ենք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ։
Նա ընդգծեց, որ մեր մայրաքաղաքում քաղաքացիական բախում չպետք է տեղի ունենա։
«Հանրապետության հրապարակում ևս զուգահեռ ցույց է տեղի ունենում։ Մենք, ի տարբերություն այս խելագարի, մեր ժողովրդին սև ու սպիտակի չենք բաժանելու՝ այնտեղ ևս մեր հայրենակիցներն են, որոնց մի մասը մոլորության մեջ է, և կոչ ենք անում բոլորին բաց թողել այդ խելագարին և գալ՝ միանալ ժողովրդին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա բոլորի անունից կոչ ուղղեց վարչապետի աթոռին կառչած անձին․ «Դու ունես մի ճանապարհ՝ արագ, անցնցում, հենց հիմա կարդաս քո հրաժարականը և նետվես պատմության աղբանոցը»։
Մանրամասն՝ տեսանյութում․