|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Իսկանդեր»-ի անարդյունավետության մասին սուտ հայտարարության մեջ. հայտնում է «Говорит Москва» ռադիոկայանը։
«Մեր «Իսկանդեր»-ները շատ բարձր ճշգրտության զենք են, նրանք արդեն իրենց դրսևորել են տարբեր վարժանքների ժամանակ: Սա պարզապես բացարձակ սուտ է և նույնիսկ կասկածի ենթակա չէ»,- ասել է խորհրդարանականը:
Նրա խոսքով՝ այս հայտարարությամբ հայ քաղաքական գործիչը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքների մասով: «Երբ մարդը ձգտում է իրեն անմեղ ներկայացնել, մեղքը նաև կբարդի «Իսկանդեր»-ների վրա, և մեղավոր կլինեն հայ ժողովուրդն ու զինվորականները»,- հավելել է Զավարզինը: