|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որն ապրում է Ուկրաինայում և ունի ուկրաինական քաղաքացիություն, վրացական ընդդիմությանը կոչ է արել երեկոյան չդադարեցնել բողոքի ցույցերը:
Նա սոցիալական ցանցերում տեսանյութ է տեղադրել, որում կրկին դատապարտել է Թբիլիսիում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկանոր Մելիայի ձերբակալումը:
«Մեր գործն արդար է, և մենք անպայման կհաղթենք: Հիմա գլխավորը մոբիլիզացիան է` Վրաստանի տարածքով ճակատ տեղակայելու համար, գրոհ, գրոհ և կրկին գրոհ»,- հավելել է նախկին նախագահը:
Ավելի վաղ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս մեղադրել են Սահակաշվիլիին Վրաստանում իրավիճակն ապակայունացնելու փորձի մեջ:
Հիշեցնենք, որ Մելիայի կուսակցության հիմնադիրը հենց Սահակաշվիլին է։