|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը իտալական «Լացիոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ խոսել է այս մրցաշարում հաջողության գրավականի մասին։
«Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելու համար թիմը միշտ պետք է ցուցադրի իր լավագույն ֆուտբոլը։ Դրանք առանձնահատուկ հանդիպումներ են բոլոր թիմերի համար։ Մեր ֆուտբոլիստներից սպասում եմ բարձր մոտիվացիա։
Մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչ խաղ ենք ցանկանում ցուցադրել։ Այդ ծրագիրը պետք է կյանքի կոչել խաղադաշտում առաջին րոպեից։ Ես բացարձակ վստահում եմ թիմին»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Լացիո» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին։