|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` Մադրիդի «Ռեալ»-ի հետ պատասխան խաղից առաջ հայտնել է, որ իր թիմն ունի անհրաժեշտ բոլոր որակները `ՉԼ մրցաշարում հաղթելու համար:
«Հրաշալի հանդիպում է սպասվում Մադրիդում: Մեր թիմը կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Դրա համար մենք ունենք անհրաժեշտ բոլոր որակները: Մեզ կես քայլ է բաժանում եզրափակիչից: Պետք է հրաշալի խաղ ցուցադրենք: Վստահ եմ, որ մեր թիմը դա կանի Մադրիդում: Չեմպիոնների լիգայում հաղթելը կլինի երազանքիս իրականացումը»,- Պիրլոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: