|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանին ձերբակալելու իրավաչափության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր, ժամը՝ 15:00-ին: Այս մասին տեղեկացնում է Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Ձերբակալությունն ապօրինի է, որի միակ պատճառ կարող էր լինել Նարեկ Մալյանի կողմից բեմադրված ֆուտուրիստական ներկայացումը խաթարելը»,-նշել է պաշտպանը:
Նշենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում նախատեսված էր Մալյանի բեմադրած «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» պերֆորմանսի ցուցադրությունը, սակայն մինչ այդ նա ձերբակալվել էր։