|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազգային ողբերգություն է, երբ երկրի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիք-կապիտուլյանտին թողած՝ պատկան մարմինները «պայքար» են մղում ֆեյքերի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Զավեշտ է, որ այդ «պայքարի» շրջանակներում ճնշում գործադրելու փորձեր են արվում ազգային ինտելեկտի մի շարք հմուտ դարբինների հանդեպ։
Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդման անթաքույց, լկտի և ձախողված փորձ է վաղվա հանրահավաքի նախաշեմին։
Եթե չեք ուզում, որ հաջորդ անգամ գան արդեն ձեր հետևից, վաղը 15:00 եկե’ք Ազատության հրապարակ»,- գրել է նա։